Հետևեք մեզ։

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

13:01, 26 հունիս 2026
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանի հետ զրույցում: «Այս պահին ես ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին, որովհետև մինչև ընտրությունները շատ մեծ ծավալի աշխատանք կա անելու։

 

Ես մտադրություն չունեմ առաջադրվելու»,- ասել է Մելիքբեկյանը։ Անկախ նրանից, թե ապագայում ով կլինի ֆեդերացիայի նախագահը, Մելիքբեկյանի խոսքով, կարևորն այն է, որ շարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը: Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ ՀՖՖ գործող նախագահը նշել է, որ ֆուտբոլից հեռանալու մտադրություն չունի։ Նա հիշեցրել է, որ ներկայումս ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ է, ՈՒԵՖԱ-ի երկու կոմիտեների և ՖԻՖԱ-ի կոմիտեի փոխնախագահ։ «Զբաղվածության առումով անհանգստանալու բան չունեմ։ Պատրաստվում եմ շարունակել զբաղվել ֆուտբոլով, բայց ավելի շատ՝ իմ միջազգային գործունեությամբ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:



Վերլուծական

Ամենաընթերցվածները