Հետևեք մեզ։

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

14:28, 26 հունիս 2026
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության նիստի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ-ն քիչ ժամանակ ունի. հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի։

Ըստ այդմ, ՍԴ նախագահն առաջարկեց նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը՝ հունիսի 27-ին, իսկ այդ նիստի ընթացքից կհասկանան՝ կիրակի նիստ գումարելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ։ 

«Մենք այսօր կարող ենք աշխատել մինչև 19։00-ն կամ 19։30-ը։ Շաբաթ օրն էլ նիստ կանենք, դրանից հետո էլ կորոշենք՝ կիրակի նիստ անե՞լ, թե՞ չէ։ Բայց խնդրում եմ որևէ կերպ չբացառել, որ մենք կարող ենք կիրակի օրը նիստ ունենալ, որը կսկսենք ժամը 11։00-ից, որը կարող է տևել մինչև ժամը 21։00-ն, 22։00-ն, 24։00-ն։ Ես որևէ բան չեմ բացառում»,- մանրամասնեց Արման Դիլանյանը։

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը։

Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները