Հետևեք մեզ։

Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդու են ձերբակալել

14:41, 26 հունիս 2026
Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդու են ձերբակալել

Հունիսի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան–Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։


Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները