Հետևեք մեզ։

Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

13:57, 05 հուլիս 2023
Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող գործընթացների մասին: