Հետևեք մեզ։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Հայաստան և Ադրբեջանի հետ կքննարկի խաղաղության գործընթացը

15:37, 26 հունիս 2026
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Հայաստան և Ադրբեջանի հետ կքննարկի խաղաղության գործընթացը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ այդ երկու երկրների իշխանությունների հետ քննարկելու Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Հաջորդ շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմեկնի Հարավային Կովկաս՝ եվրոպական աջակցությունը հայտնելու համար։ Չորեքշաբթի օրը նա կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահի հետ, իսկ հինգշաբթի՝ Հայաստան, որտեղ կհանդիպի վարչապետի հետ», – ասել է Պինյոն։

Նա ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կքննարկի այս երկրների միջև խաղաղության գործընթացը և ԵՄ ներդրումները նրանց տրանսպորտային ենթակառուցվածքներում՝ նպատակ ունենալով Հայաստանը և Ադրբեջանը վերածել «Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա միջանցքի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները