«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նրա դեմ։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։ Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։ Նիստն ընթանում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։