Հետևեք մեզ։

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

16:55, 26 հունիս 2026
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։«X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։

Կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ»,– տեղեկացնում են նախարարությունից՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։

Կառույցից հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ և երկրաշարժերի վերաբերյալ հրապարակվում են օպերատիվ և պատշաճ իրազեկումներ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները