Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։
Օրակարգում ներառվել են հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, ինչպես նաև՝ Կառավարության, ԱԺ-ի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծեր, որոնք, ըստ նախագծի հեղինակ վարչապետի աշխատակազմի, «հրատապ են, քանի որ միտված են մարդու առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը, Ազգային ժողովի հաջորդ գումարումից առաջ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը և կազմավորմանը վերաբերող հիմնական կարգավորումներին, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքները ավելի ամրագրելու մոտեցումներին, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և կոռուպցիոն մեխանիզմների նվազեցմանը»: