Հետևեք մեզ։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի՝ հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել

17:22, 26 հունիս 2026
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի՝ հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի՝ հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյանը, հայտնաբերվել է և կալանավորվել, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2-ը կալանավորվել էին, 4-ի վերաբերյալ կայացվել էր կալանավորման որոշում, հայտարարվել հետախուզում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները