Հետևեք մեզ։

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

10:40, 27 հունիս 2026
Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։

 

Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Եղել է Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: 1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները