Հետևեք մեզ։

Պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ. Էլինար Վարդանյան

12:22, 27 հունիս 2026
Պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ. Էլինար Վարդանյան

Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստի ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը նշեց. «Երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում»։

 

«Դա արդեն մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, որը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարա՛ն, իրավական պետությունում չի կարող կասկած լինել, որ եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չի կարող կրել քաղաքացին։ Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները 2 ընտրատեղամասում առաջացրել են խնդիր։ Դրա համար պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի պահանջները, սակայն հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից»։

 

Սահմանադրական դատարանում շարունակվում է 7 ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները