Հետևեք մեզ։

Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են Audi-ն և Lada-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են

21:05, 27 հունիս 2026
Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են Audi-ն և Lada-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Սևան Զովաբեր ավտոճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները