Հետևեք մեզ։

Քաղաքի մուտքերի մոտ ունենալու ենք ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու գնան հանրային տրանսպորտով. Ավինյան

11:41, 29 հունիս 2026
Քաղաքի մուտքերի մոտ ունենալու ենք ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու գնան հանրային տրանսպորտով. Ավինյան

Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, այս մասին գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա փոխանցմամբ՝ մարդիկ բողոքում են, որ ավտոբուսը մի գիծ վերցնում է ու միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել այդ գծով, իսկ իրենց ավտոմեքենաներով գնալու դեպքում իրավիճակն աստիճանաբար վատանում է: 

Ըստ Ավինյանի՝ դա շատ բնական հարց է, բայց նաև ունի բնական պատասխան, քանի որ մեր փողոցները հնարավորություն չունեն ավելի լայնանալու:

«Երևան քաղաքի՝ մանավանդ Փոքր կենտրոնի փողոցները ավելի լայնանալու տեղ չունեն, և եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, առաջին ու միակ բանը, որ մենք պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան էլ ավելի արագ ու հարմար: Այլ լուծումներ Երևան քաղաքում հնարավոր չէ, միակ լուծումը հանրային տրանսպորտի ավելի լավ աշխատելն է ու մարդատար մեքենաների՝ գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելը»,-շեշտել է քաղաքապետը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները