Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանը Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման մրցույթ կհայտարարի

12:21, 29 հունիս 2026
Երևանի քաղաքապետարանը Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման մրցույթ կհայտարարի

Երևանի քաղաքապետարանը հուլիսի կեսերին կհայտարարի Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման տեխնիկատնտեսական հիմնավորման և էսքիզային նախագծի մշակման մրցույթը։

 Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նախագծի մշակման ընթացքում պետք է հաշվի առնել հրապարակի կարևոր տրանսպորտային նշանակությունը։

«Չմոռանանք, որ Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվում է նաև մետրոպոլիտենի կայարանը։ Սա նշանակում է, որ այնտեղ պետք է նախատեսվի մեծ թվով ավտոկայանատեղիների համար անհրաժեշտ ենթակառուցվածք։ Ընդհանրապես, մետրոյի բոլոր կայարանների հարակից տարածքներում մենք պետք է այս մոտեցումը դիտարկենք, որովհետև դրանք այն առաջնային կետերն են, որտեղ քաղաքացին կարող է թողնել իր մեքենան և հետագա տեղաշարժը շարունակել հանրային տրանսպորտով»,-ասաց քաղաքապետը՝ հանձնարարելով  տեխնիկական առաջադրանքում այս պահանջն անպայման ներառել։

Հիշեցնենք, որ նույն նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը նաև հայտարարել էր, որ Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Նա նշել էր, որ մայրաքաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն խոշոր ավտոկայանատեղիներ, որպեսզի մարդիկ կարողանան այդ վայրերում թողնել իրենց անձնական ավտոմեքենաները և երթևեկել հանրային տրանսպորտով։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները