«Սա քաղաքական բնույթի հարցադրու՞մ է, թե՞ իրավական․․․ »,- ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցին և առաջարկելով ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնել նրա մասնակցության անհնարինությունը։
Սաֆարյանը, անդրադառնալով դիմումներում թվարկված արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությանն ընտրությունների վրա, հարց ուղղեց, թե արդյոք ազդող չե՞ն եղել ՌԴ նախագահի, ռուս տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար ՀՀ իշխանության դեմ վարվող հակաքարոզչությունն ու արտահանողների նկատմամբ կիրառված սահմանափակումները։
ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը վրդովվեց՝ առանց թույլտվությամբ մոտենալով խոսափողին ու խնդրելով դադարեցնել ամբիոնից արվող քաղաքական հայտարարությունը։ ՍԴ նախագահ Արման Դիլյանը նկատողություն հայտարարեց Օրբելյանին։