Թուրքիան ռազմավարական կարևորության գործընկեր է, Թուրքիայում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, պաշտպանությունը և տարածաշրջանային կայունության ապահովումը։ Եթե խոսենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարևոր դեր է խաղում։ Իսկ եթե դուրս գանք Մերձավոր Արևելքի սահմաններից, ապա կա նաև Կովկասը, որտեղ Թուրքիան նույնպես շատ կարևոր դեր ունի։ Հենց այդ պատճառով է կարևոր նման քննարկումներ անցկացնելը և հասկանալը, թե ինչ կարող ենք անել միասին։
Իհարկե, յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ ասում են, որ այն պատմական է։ Սակայն այժմ դա իսկապես այդպես է։ Ինչպես դուք նշեցիք, վերջին շրջանում տրանսատլանտյան հարաբերությունները լուրջ լարվածության են ենթարկվել։ Հետևաբար, միասնության ցուցադրումը չափազանց կարևոր է՝ ոչ միայն դաշինքի, այլև մեր հակառակորդների համար»։