Հետևեք մեզ։

Գիշերը ասուլիսի հետևել չէինք կարող. Հովակիմյանը` Փաշինյանի «հաղթական» հայտարարության մասին

16:05, 29 հունիս 2026
Գիշերը ասուլիսի հետևել չէինք կարող. Հովակիմյանը` Փաշինյանի «հաղթական» հայտարարության մասին

Գիշերը ասուլիսի հետևել չէինք կարող. այս մասին ՍԴ-ում հայտատարեց ԿԸՀ նախագահ Հովակիմյանը` խոսելով Փաշինյանի «հաղթական» հայտարարության մասին ։

 

«Երբ մենք հունիսի 7-ին- 8-ին ամփոփում էինք քվեարկության գործընթացը 24/7 ռեժիմով, կոնկրետ տեղամասի խնդիրները մանրամասնություններով չէինք կարող ունենալ։ Սա ես ասում եմ նաև ի պատասխան այն բանի, որ այստեղ հայտարարություններ են հնչում ինչ-որ ասուլիսների մասին։ ԿԸՀ նախագահից սկսած մինչև բոլոր աշխատակիցները ասուլիսների, հարցազրույցների հետևելու հնարավորություն չեն ունեցել»,- ասաց Հովակիմյանը։

 

Նրա խոսքով՝ խախտման մասին տեղեկությունն է միայն փոխանցվել իրավիճակային կենտրոնին` դրա հետևից գնալու համար։ 

 

Նշենք, որ այն մասին, թե Փաշինյանի հայտարարությունը կարող էր ազդել ԿԸՀ-ի գործողությունների վրա, ՍԴ-ում հայտարարել էին ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները