Հետևեք մեզ։

Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով` պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր

17:23, 29 հունիս 2026
Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով` պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր

Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան: Այս մասին ՍԴ-ում քննարկման ժամանակ ասել է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը:

 

«Ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պետք է ընտրի իր ապագան: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը կփորձի, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի միջոցով գրավել ինձ, իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է: Այսինքն միանշանակ ասել, որ մի բանը բոլորի վրա այսպիսի վատ ազդեցություն է ունենում, երևի թե ճիշտ չէր»,- նշել է նա:

«Ո՞վ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող, ասում են շատ բարդ է, պետք է խորանանք, նոր կարողանանք պատասխանը տալ, բայց ես կարծում եմ, որ կարելի է դրան ինչ-որ մի բնորոշում տալ: Նույն խնդիրը մի տեղ կարող է դրական ազդեցություն ունենալ, մի տեղ բացասական»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները