Հետևեք մեզ։

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում մի քանի անգամ կրակել է գետնին. ՔԿ

11:21, 30 հունիս 2026
Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում մի քանի անգամ կրակել է գետնին. ՔԿ

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:

Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն:   

Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները