2027թ․ հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի։ 2028թ․ հունվարի 1-ից կներառվեն բոլոր քաղաքացիները։
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին և այլն:
2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3,000,000 բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի»,- նշել է Ավանեսյանը: