Հետևեք մեզ։

«Գանձակ կաթի» «Լոռի» պանրի արտադրությունը դադարեցվել է

12:57, 30 հունիս 2026
«Գանձակ կաթի» «Լոռի» պանրի արտադրությունը դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի («Գանձակ կաթ» ապրանքանիշ) արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

Փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները