Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշանակվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ։ Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր։ Այս մասին հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
53-ամյա մասնագետը փոխարինել է ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին։
Լուիսն Էնրիկեն 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո մարզչական աշխատանք չուներ։