Հետևեք մեզ։

«Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ չանել». Ավանեսյանը՝ էդգար Ղազարյանի քրոջն ազատելու մասին

13:29, 30 հունիս 2026
«Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ չանել». Ավանեսյանը՝ էդգար Ղազարյանի քրոջն ազատելու մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պնդում է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը կապ չունի քաղաքականության հետ։

««Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը ՓԲԸ-ից վերածվել է ՊՈԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակը, սրա հիման վրա աշխատանքից ազատվել են մի շարք աշխատակիցներ, տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասին, մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք կներկայացնենք մեր տեսակետը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, թե եթե քաղաքական հայացքների համար որոշումներ կայացներ՝ այս որոշումը հինգ տարի չէր հետաձգի, կիրականացներ ավելի վաղ։

«Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ չանել»,- հավելեց Ավանեսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները