Հետևեք մեզ։

Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, որոշ ընդդիմադիրների հետ հանդիպել եմ․ Սամվել Կարապետյան

14:25, 30 հունիս 2026
Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, որոշ ընդդիմադիրների հետ հանդիպել եմ․ Սամվել Կարապետյան

Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, որոշ ընդդիմադիրների հետ հանդիպել եմ, չեմ ասի՝ ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել՝ ում հետ, մենք մեր գաղտնի պլանն ունենք՝ Փաշինյանին հեռացնելու պլանը»,- ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ ինքը ապօրինի կալանավորված մարդ է․ «Քանի այդ կարգավիճակում եմ ձեր հետ առիթ ունենում ենք շատ շփվենք, դրանից հետո շատ բաներ դուք կտեսնեք»,- հավելեց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները