Հետևեք մեզ։

Աճառյան փողոցում 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել, մահացել

14:47, 30 հունիս 2026
Աճառյան փողոցում 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան Առինջ Աճառյան 13 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները