Լուրջ մի ընդունեք, իրենք արդեն ՀԷՑ–ը գցել են իրենց ոտքերին, դուք երևի դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ ՀԷՑ–ի պետականացման գործընթացն արագ առաջ է ընթանում, հուլիսին հանրային հերակա շահ են ճանաչելու և փոխհատուցման հարցն են լուծելու։
«Իրենք շատ ուրախ կլինեին հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին»,– ասաց նա։
Հարցին՝ իշխանափոխությունը ի՞նչ ժամկետում եք պատկերացնում, Սամվել Կարապետյանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ես իմ ժամկետները ունեմ, որոնք հիմա չեմ ասի։ Դուք դա բոլորդ կտեսնեք հերթով»։