Բորսայում 1 դոլարը կկազմի 91 ռուբլի։ Այս մասին շուրջ 30 տարի առաջ է ասել Վլադիմիր Ժիրինովսկին: Նշենք, որ այսօր 1 դոլար 90,65 ռուբլի է։
«Բայց պետք չէ տխրել։ Այս կեղտոտ դոլարը մեզ պետք չէ, դա կեղտոտ փոխարժեք է, որը մեզ պետք չէ։ Մեզ պետք է մեր ռուբլին, մեր ռուբլին լավն է։ Դոլարի դեմ պայքար է գնում, և ամբողջ աշխարհը կաջակցի մեզ՝ Իրանը, Արաբական աշխարհը, Աֆղանստանը, մեզ պետք չէ դոլարի կեղտոտ քաղաքականությունը»,-ասել է Ժիրինովսկին։
Նշենք, որ Ժիրինովսկին մահացել է 2022-ին՝ 75 տարեկան հասակում։ Նա մոտ չորս տասնամյակ քաղաքականության մեջ էր, հանդիսանում էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը։
Ժիրինովսկու՝ դոլարն այրելու տեսանյութն այստեղ։