Հետևեք մեզ։

Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը նախարարի՝ Հայաստան այցի մասին

18:56, 30 հունիս 2026
Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը նախարարի՝ Հայաստան այցի մասին

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։


Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը և ընդգծել երկու երկրների միջև ամուր բարեկամական հարաբերությունների կարևորությունը։

Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համատեղ ջանքերին։


Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ևս մեկ անգամ նշել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման ռազմավարական կարևորությունը։


Հանդիպման ավարտին Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և ընդգծել վրացական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն շարունակելու համագործակցությունը հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները