Հետևեք մեզ։

«Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին

00:27, 01 հուլիս 2026
«Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս պահի դրությամբ հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին։

 

Ավելի վաղ «Ռոսավիացիա»-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայի բոլոր օդանավակայանները սահմանափակումներ են մտցրել չվերթների ընդունման և մեկնման համար։

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ օրվա սկզբից քաղաքին մերձենալիս խոցվել է 117 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր հունիսի 30-ի գիշերը 60 խոցված դրոնների մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները