Հետևեք մեզ։

25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Տիգրան Աբրահամյան

10:01, 01 հուլիս 2026
25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։

Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։

Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ պետության ռեսուրսներն են վատնում։ 

Իրենց համար առաջնահերթն այն է, որ բանակի հրամանատարությունը նոր համազգեստ ունի, իսկ քաղաքական հրահանգներն օպերատիվ իրականացնում են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները