Հետևեք մեզ։

Հյուսիսային պողոտայում ծեծել են ՌԴ քաղաքացուն և գումար հափշտակել

10:25, 01 հուլիս 2026
Հյուսիսային պողոտայում ծեծել են ՌԴ քաղաքացուն և գումար հափշտակել

Հունիսի 28-ին ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Պարմա»-ի մոտ կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Երևանի քրեական ոստիկաններին ՌԴ քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը հայտնել է, որ հունիսի 28-ի ժամը 03։20-ի սահմաններում Կարապի լճի մոտ 3 հայ տղաներ հարձակվել են իր վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել իր ձեռքերը և տաբատի ձախ գրպանից հափշտակել 63 հազար դրամ գումար ու դիմել փախուստի։

Պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն, և ձեռնարկում են միջոցառումներ նրանց և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև մյուս անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները