Հետևեք մեզ։

IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ․ Կառավարություն

12:09, 01 հուլիս 2026
IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ․ Կառավարություն
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Հայտնում է Կառավարությունը։
 
Կարգավորումը միտված է՝
 նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
 պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
 ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
 
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները