Հետևեք մեզ։

Պարզվել է Արարատի մարզի գազի լցակայանում պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը․ shamshyan.com

19:24, 05 հուլիս 2023
Պարզվել է Արարատի մարզի գազի լցակայանում պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը․ shamshyan.com

  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունիսի 29-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, հեղուկ գազի լցակայանի հետնամասում գտնվող «DAF H4EN3» բեռնատարի կցորդիչի վրա առկա հեղուկ գազի ցիստեռնից հողի մեջ տեղադրված հեղուկ գազի ցիստեռնը լիցքավորելու ընթացքում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոցում մահացածի ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը պարզվել է՝ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Մնացականյանն էր, ով աշխատում էր LPG լցակայանում որպես հերթափոխի պետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները