Հետևեք մեզ։

Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն Ինտերի հետ

15:23, 01 հուլիս 2026
Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն Ինտերի հետ

Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։

Իտալական գրանդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն ու փորձառու ֆուտբոլիստը հաջողությամբ ավարտել են բանակցությունները և համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։««Ինտերն» ուրախ է հայտնել, որ համաձայնության է հասել Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու հարցում։

1989 թվականին ծնված կիսապաշտպանը կշարունակի պաշտպանել «ներաձուրիների» գույները մինչև 2027 թվականի հունիսի 30-ը»,- ասված է միլանյան ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները