Հետևեք մեզ։

Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից․ Փաշինյան

15:54, 01 հուլիս 2026
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։
 
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։
 
Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է. «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն
ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»։
 
Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ և լինել հաղորդակցության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները