Հետևեք մեզ։

Սահմանադրական դատարանն իրավասու է լուծել մանդատների բաշխման կարգի սահմանադրականության հարցը. Օրբելյան

16:47, 01 հուլիս 2026
Սահմանադրական դատարանն իրավասու է լուծել մանդատների բաշխման կարգի սահմանադրականության հարցը. Օրբելյան

Սահմանադրական դատարանն իրավասու է լուծել մանդատների բաշխման կարգի սահմանադրականության հարցը։ Այս մասին քաղաքական ուժերի հայցով ՍԴ նիստում իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Օրբելյանը մի շարք փաստեր է ներկայացրել այն անճշտությունների վերաբերյալ, որոնք առկա են տարածքային հանձնաժողովներից ԿՀԸ փոխանցված տվյալներում։ Այնուհետև նա մանրամասն անդրադարձել է այն երկու ընտրատեղամասերում տեղի ունեցածին, որտեղ քվեարկության արդյունքները ԿՀԸ-ն անվավեր էր ճանաչել՝ տեղամասերի ենթադրյալ փակումից հետո զինծառայողների քվեարկության պատճառով։

Փաստաբանն հատուկ ընդգծել է, որ ՍԴ-ն իրավասու է լուծել մանդատների բաշխման կարգի սահմանադրականության հարցը. խոսքն այն մասին է, թե արդյոք հաշվարկը պետք է կատարվի անվավեր քվեաթերթիկների հաշվառմամբ (ինչպես արվել է այս ընտրություններում), թե առանց դրանց։

Այնուհետև նա մի քանի օրինակ է բերել, թե ինչպես չեն համապատասխանում քվեաթերթիկներն ու կտրոնները, կտրոններն ու դրոշմանիշերը, ինչպես նաև քվեաթերթիկներն ու դրոշմանիշերը։ Բացի այդ, ոչ մի բացատրություն չկա փակ ցուցակների տվյալների անհամապատասխանության վերաբերյալ։ Ընդ որում, եթե առաջին դեպքում տարբերությունը հարյուրավոր ձայների է հասնում, ապա ցուցակների պարագայում այն կազմում է մոտ չորս հազար։ Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շուրջ ստեղծված իրավիճակին (նշված երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո կուսակցությանը չի հերիքում ընդամենը 150 ձայն)՝ Օրբելյանը փաստել է, որ կուսակցությունն իրականում հավաքել է անհրաժեշտ ձայները, սակայն կորցրել է դրանք ԿԸՀ գործողությունների պատճառով։ Ուստի ՍԴ-ն՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, պարտավոր է վերականգնել սահմանադրականությունն ու իրավասու է հաստատել արդարությունը։

«Ժողովրդի կամքն այն էր, որ ԲՀԿ-ն անցնի խորհրդարան։ Հենց ինքը՝ ԿԸՀ նախագահն է ընդունում, որ եթե չչեղարկեր այդ երկու տեղամասերի ընտրության արդյունքները, ԲՀԿ-ն անցած կլիներ»,- համոզմունք է հայտնել Օրբելյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները