Հետևեք մեզ։

«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

16:50, 01 հուլիս 2026
«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Աննա Ս․-ից, ով հայտնել է, որ հունիսի 14-ին, Քաջազնունի 9 Ա հասցեում գործող «SAS» սուպերմարկետում եղել է աշխատանքի, որտեղ իրեն է մոտեցել նույն սուպերմարկետի մենեջեր Էմանն և «ֆեյսայդիով» իրեն նկարել և իր ասելով պետք է ուղարկի գրասենյակ, սակայն հունիսի 28-ին հաղորդագրությամբ տեղեկացել է, որ խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իր անունով «VTB» բանկով օնլայն վարկ են ձևակերպել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված խանութի մենեջեր Էմման հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Պ․-ն, և ձեռնարկում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Աննա Ս․-ն աշխատում է «SAS» սուպերմարկետում՝ որպես բաժնի պատասխանատու, իսկ Էմմա Պ․-ն՝ որպես մենեջեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները