Ցանկացած պատերազմ կարող է արագ ավարտվել՝ կա՛մ խաղաղության պայմանագրով, կա՛մ այնպես, ինչպես ԱՄՆ-ն արեց 1945-ին, երբ միջուկային զենք օգտագործեց ճապոնական քաղաքների դեմ։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Արևմուտքի քննադատությանը, թե ռուսական բանակը հնացել է, Մեդվեդևն ասել է, որ դա սուտ է։ Նրա խոսքով՝ պատերազմը կարող է ավարտվել մի քանի օրից, եթե Արեւմուտքն այժմ դադարեցնի Ուկրաինային զենք մատակարարել։
«Ընդհանուր առմամբ, ցանկացած պատերազմ, նույնիսկ համաշխարհային պատերազմ, կարող է շատ արագ ավարտվել։ Կամ եթե նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիր, կամ եթե դուք անեք այն, ինչ արեցին ամերիկացիները 1945 թվականին, երբ նրանք օգտագործեցին իրենց միջուկային զենքերը և ռմբակոծեցին ճապոնական երկու քաղաքներ: Նրանք այդ ժամանակ փաստացի դադարեցրին ռազմական արշավը։ Գինը գրեթե 300 հազար խաղաղ բնակիչների կյանքն է»,- ասել է Դիմիտրի Մեդվեդևը։