Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արծրուն Հովհաննիսյանին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արծրուն Հովհաննիսյանին նշանակել պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:
Մինչ այդ ստորագրած մեկ այլ հրամանագրով էլ Ալբերտ Բաղդադյանին ազատել են ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից: