Հետևեք մեզ։

Մեզ մոտ տարաձայնություններ եղել է մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ․ Արզաքանցյանը նախկին կնոջ մասին (տեսանյութ)

15:46, 02 հուլիս 2026
Մեզ մոտ տարաձայնություններ եղել է մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ․ Արզաքանցյանը նախկին կնոջ մասին (տեսանյութ)

Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադարձել է թեմային, որ իր նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:

«Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։

Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»,– գրել է նա, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Արզաքանցյանը նաև ասել է.

«Ներկայացնում են, որ Արզաքանցյանը իր  կնոջ հանդեպ բռնություն է կատարել։ Ասեմ, որ Արզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն բառը իր ընտանիքի, իր տիկնոջ հետ չի կարող կատարել։ Ես միշտ եղել եմ սիրով, հարգանքով իմ տիկնոջ հանդեպ ու ասեմ՝ մինչև հիմա։ Եթե մարդիկ իրենք իրենց կյանքով չեն ապրում ու մտնում են ուրիշի ընտանիք, սկսում են խառնել, զբաղվել խառնակչություններով, այդ ամեն ինչը բարիությամբ չի վերջանում, թե մեզ համար, թե իրենց համար։ Միշտ ասել եմ ու կասեմ՝ ով ինչ է անում, իրան է անում ու բումերանգի օրենքը ոչ մեկ չի փոխել։

Ես շատ եմ ցավում, որ իմ տիկին վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն։ Մենք ունեցել ենք միայն հեռախոսով խոսակցություն։ Ես շատ վատ եմ զգում, որ այս գեղեցիկ ընտանիքը բաժանվեց, ես մինչև վերջ պայքարել եմ, որ մենք լինենք երջանիկ, խաղաղ։ Ամսի 8–ին մենք իրար հետ շատ լավ նշել ենք այդ օրը, մյուս օրը ինձ մեքենայով ճանապարհել է մինչև օդանավակայան, վիպ սրահով։ Ես գնացել եմ իմ գործերին, երկու օր հետո իմ տիկինը չար մարդկանց ազդեցության տակ ընկնելով դիմել է ոստիկանություն։ Հեռախոսով ես պարզվում է՝ կարողանում եմ բռնությամբ զբաղվել։

Բոլոր ընտանիքներում էլ լինում են անախորժ խոսակցություններ, հավատացեք, մեր ընտանիքում չի եղել։ Մեզ մոտ տարաձայնություններ եղել է մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ։ Դե հիմի կյանք է, ի՞նչ ասեմ։ Կարևորը՝ մենք հոգով, սրտով մաքուր ենք, ով ինչ անում, իրեն է անում, լավ լինեք, երջանիկ լինեք, բոլորիդ ցանկանում եմ լավ օր, ժողովուրդ ջան, իրար հետ միասին»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները