Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Վարչապետն այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Հիշեցնենք, որ Իրան մեկնելու մասին վարչապետը հայտնել էր հուլիսի 2-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում և նշել․ «Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»։