Հայտնի, թե որ դեպքում «Այաքսը» կկարողանա պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հայտնում է Voetbalnieuws-ը՝ Kick-off Football փոդքաստին հղում անելով, հայտնում է Armsport.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ սկսելուց առաջ ամստերդամյան թիմի ղեկավարությունը ցանկանում է վաճառել մի քանի խաղացողների։
«Արդյոք դա կլինի այս շաբաթ, ես չգիտեմ: Աշխատանքները շարունակվում են։ Բոլորը ենթադրում են, որ «Այաքսը» հարյուրավոր միլիոններ ունի բանկում, որ ամեն ինչ հնարավոր է և թույլատրելի, և որ փողի տոպրակը կարող է մեծապես դատարկվել, բայց դա այդպես չէ»,– ասել է աղբյուրը:
Անցած մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հոլանդական De Telegraaf պարբերականը հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանին գնելու պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»: