Հետևեք մեզ։

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

11:09, 03 հուլիս 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակներում կալանավորվել են զինվորականներ Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը կալանավորվել են. այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին հայտնել էր, որ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էդիկ Մալոյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռոմեն Ջավադյանին դրդել է հրապարակել  պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։

Էդիկ Մալոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոմեն Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Նրանք ձերբակալվել էին, Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Էդիկ Մելոյանը ծառայողական քննության արդյունքում ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները