Երդման նոր տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները» կփոխվեն «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:
Երդման տեքստում ավելացել է՝ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):
Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ։ Նշենք, որ վերոնշյալ նախադասությամբ է իր գրեթե բոլոր ելույթներն ավարտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։