Հետևեք մեզ։

Նախնական համաձայնությամբ կատարված ընտրակաշառքի համար պատիժը խստացվել է 4-8 տարուց մինչև 5-10 տարի

15:01, 03 հուլիս 2026
Նախնական համաձայնությամբ կատարված ընտրակաշառքի համար պատիժը խստացվել է 4-8 տարուց մինչև 5-10 տարի

Հայաստանում խստացրել են ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները, որոնք նախաձեռնվել էին խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից, հուլիսի 3-ի արտահերթ նիստում հավանության են արժանացել Ազգային ժողովի կողմից։

Փոփոխությունների համաձայն՝ ընտրակաշառքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը 3-6 տարուց ավելացվել է մինչև 4-8 տարի։ Նախնական համաձայնությամբ կատարված ընտրակաշառքի համար պատիժը խստացվել է 4-8 տարուց մինչև 5-10 տարի։ Նույնպիսի պատիժ է նախատեսվում նաև ընտրակաշառքի փոխանցման միջնորդության համար։

 

Նախընտրական կաշառք ստանալու համար ազատազրկման ժամկետը 1-3 տարուց ավելացվել է մինչև 2-5 տարի, իսկ հանցագործությունը նախնական համաձայնությամբ կատարելու դեպքում՝ 3-7 տարուց մինչև 4-8 տարի։

Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեգործության արգելքը խախտելու համար ազատազրկման առավելագույն ժամկետը բարձրացվել է 3-6 տարուց մինչև 4-8 տարի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները