Հետևեք մեզ։

Ինձ թվում է՝ Երևանի խցանումների պատճառն էլ են դատավորները, նիստերը շատ ենք նշանակում, խցանում է առաջանում. Բալայան

16:04, 03 հուլիս 2026
Ինձ թվում է՝ Երևանի խցանումների պատճառն էլ են դատավորները, նիստերը շատ ենք նշանակում, խցանում է առաջանում. Բալայան

Դատավոր Դավիթ Բալայանը զարմացած չէ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորում է դատավորներին։

 

«Ինձ թվում է՝ Երևանի խցանումների պատճառն էլ են դատավորները, նիստերը շատ ենք նշանակում, խցանում է առաջանում, ուրիշ ի՞նչ ասեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բալայանը։

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն դատավորները, որ դառնան «Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը»՝ նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պետք է ինչ-որ մեկի սրտի դատավոր դառնալ, ամեն դատավոր իրեն հաշիվ է տալիս իր գործունեությամբ, իր աշխատանքով, դատավորները մեղսունակ մարդիկ են, ո՞նց կարող են իրենց հաշիվ չտալ»։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները