Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազը» եղել է կայանված։