Շաբաթ օրը Թեհրանում մեկնարկել է ԻԻՀ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի համաժողովրդական արարողությունը։ Նա զոհվել էր փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։
Մոսալլա համալիրում, որտեղ դրված են Խամենեիի և նրա զոհված չորս հարազատների աճյունները, արդեն հավաքվել են հազարավոր մարդիկ՝ վանկարկելով վրեժխնդրության կոչեր։ Իրանի իշխանություններն ակնկալում են, որ հրաժեշտին կմասնակցի մինչև 20 միլիոն մարդ