Հետևեք մեզ։

Սպասվում են հորդառատ անձրևներ, ջերմաստիճանը կնվազի

14:48, 04 հուլիս 2026
Սպասվում են հորդառատ անձրևներ, ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները