Այսօր տեղի է ունենում Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս՝ նվիրված շրջափակման հետեւանքով Արցախում խորացող ճգնաժամին: Ստեփանակերտում, Արցախիհանրային հեռուստատեսության տաղավարում, լրագրողների հարցերին կպատասխանեն ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ Երեւանում, Արմենպրես գործակալության մամուլի սրահում՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: